Պետքարտուղարությունը Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Իսրայելի և Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման միջև հակամարտության սրման պատճառով շաբաթ օրը Լիբանանում գտնվող ամերիկացիներին կոչ է արել լքել երկիրը, քանի դեռ կոմերցիոն թռիչքների հնարավորություններ կան:
««Հեզբոլլահի» և Իսրայելի միջև շարունակվող հակամարտության անկանխատեսելի բնույթի և Լիբանանում, ներառյալ Բեյրութում տեղի ունեցած վերջին պայթյունների պատճառով, ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին լքել Լիբանանը, քանի դեռ կոմերցիոն թռիչքների տարբերակներ կան», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի թարմացված ուղեցույցում:
Գերատեսչությունից հայտնել են, որ ներկայումս գործում են կոմերցիոն թռիչքներ, բայց սահմանափակ տարողությամբ:
«Եթե անվտանգության իրավիճակը վատթարանա, կոմերցիոն թռիչքների տարբերակները կարող են անհասանելի դառնալ», – ասվում է հաղորդմն մեջ։