Բաժիններ՝

Չինաստանում կին պաշտոնյան 58 սիրեկան է ունեցել ենթակաների շրջանում. South China Morning Post

Չինաստանի հարավարևմտյան հատվածում կին պաշտոնյան դատապարտվել է 13 տարվա ազատազրկման և մեկ միլիոն յուանի (140,000 ԱՄՆ դոլար) տուգանքի՝ մոտ 60 միլիոն յուան կաշառք ստանալու, 58 ենթակաների հետ սեռական հարաբերություններ ունենալու և այլ զանցանքների համար, հայտնում է scmp.com-ը։

Խոսքը 52-ամյա Չժոն Յանի մասին է, որը նախկինում եղել է Գույչժոու նահանգի Քյանան պրեֆեկտուրայի ղեկավարը: Նա մեծացել է համեստ ընտանիքում, համալսարանում սովորել է պատմություն և 22 տարեկանում միացել Կոմունիստական կուսակցությանը՝ ի վերջո հասնելով Ազգային Ժողովրդական Կոնգրեսի պատգամավորի կոչմանը:

Հայտնի է, որ պաշտոնավարման ընթացքում նրան հաճախ անվանում էին «գեղեցիկ ղեկավար»։ Չժոնգը երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չունի:

Գույչժոու ռադիոյի և հեռուստատեսության պատրաստած վավերագրական ֆիլմը բացահայտել է պաշտոնյայի աշխատանքի մութ կողմերը: Ըստ հետաքննության՝ Չժոնգը կաշառք է ստացել և օգտագործել իր պաշտոնեական դիրքը՝ ապահովելու, որ իր ընտրած ընկերությունները շահութաբեր պայմանագրեր ստանան պետական ներդրումների պատրվակով:

Ըստ NetEase News-ի հաղորդումների՝ սրա հետ մեկտեղ, Չժոնգը բազմաթիվ սիրավեպեր է ունեցել տղամարդ ենթակաների հետ: Նա նրանց հետ մեկնել է «գործուղումների»՝ սիրեկանների հետ ժամանակ անցկացնելու համար: Ըստ ԶԼՄ-ի՝ որոշ տղամարդիկ նախընտրել են լինել նրա սիրեկանը, որպեսզի օգտվեն առավելություններից: Նշվում է, որ Չժոնգը ունեցել է 58 սիրեկան և նրան հաճախ տեսել են մասնավոր գիշերային ակումբներում:

Հայտնի է, որ այս բացահայտումներից հետո Գույչժոուի կառավարությունը հետաքննություն է սկսել նրա գործողությունների վերաբերյալ, ինչը հանգեցրել է կոռուպցիայի գործով դատավճռի համար: Բացի 13 տարվա ազատազրկումից և մեկ միլիոն յուան տուգանքից, նա զրկվել է Կոմունիստական կուսակցությունում պաշտոնից: Սեպտեմբերի 1-ին նա հեռացվել է Կոմունիստական կուսակցությունից:

«Ես ամաչում եմ իմ արարքների համար»,- խոստովանել է Չժոն Յանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս