Ադրային հայտնել է, որ Սալահ ալ Դին ճանապարհով դեպի հարավ միջանցքը բացվել է ժամը 10։00-ից մինչև 16։00-ը՝ 6 ժամով, մինչդեռ նախորդ օրերին միջանցքը բացվում էր 4 ժամով։
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կարծում է, որ պետությունները միտումնավոր կերպով անտեսում են ցեղասպանությունների վտանգը, որպեսզի պարտավորվածություն չկրեն դրանք կանխելու համար։
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին Փարիզում կմասնակցի «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին
Բանակցությունները, որոնց մասնակցում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը, ընթանում են Կատարի միջնորդությամբ։
Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ ըստ իրավիճակին ծանոթ սիրիացի երկու դասալիք զինվորականների՝ հարվածներն, ամենայն հավանականությամբ, թիրախավորել են Սիրիայի բանակի օդային պաշտպանության ռազմակայան և ռադարային կայան Սվեյդայի նահանգում:
Պաշտպանության նախարարն ընդգծել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
The Guardian-ը հոդված է հրապարակել, ըստ որի՝ Global Witness քարոզչական խումբը պնդում է, որ Ադրբեջանում British Petroleum վառելիքային հանածոյի նախագծերն օգնել են ֆինանսավորել ռազմական ագրեսիան Ղարաբաղի հայերի դեմ՝ չնայած 2020 թվականից ի վեր Ադրբեջանի կառավարությանը միլիարդավոր դոլարների փոխանցմանը։
Ըստ գործակալության աղբյուրների՝ ԱՄՆ դեսպանատանը շչակները գործարկվել են նոյեմբերի 8-ի երեկոյան, սակայն շենքին հարվածների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ ԱՄՆ դեսպանատան խոսնակը և Իրաքի կառավարության պաշտոնյան առայժմ մեկնաբանություն չեն տվել։
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն, որտեղ Փաշինյանը կմասնակցի Փարիզի խաղաղության ֆորումին։ Այն կազմակերպում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հովանու ներքո։ Ֆորումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին և 11-ին։
Նոյեմբերի 23-ին Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին որոշում դեռ չի կայացվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Լրատվամիջոցի աղբյուրը հաստատել է, որ նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան Եփրատի արևելքում ամերիկյան ուժերը և նրանց աջակցությունը վայելող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական խմբավորումը բախումների են բռնվել Սիրիայի բանակի և նրան աջակցող աշխարհազորայինների հետ։
Նախագահների միջև հանդիպումն այս տարի արդեն հինգերորդն է․ նրանք նաև պարբերաբար շփվում են հեռախոսով:
Վլադիմիր Զելենսկին վստահեցրել է, որ Ուկրաինան բաց է ցանկացած երկրի խաղաղ նախաձեռնությունների համար, եթե այդ նախաձեռնությունները հիմնված են Ուկրաինայի ինքնիշխան տարածքից ռուսական զորքերի ամբողջական դուրսբերման անհրաժեշտության վրա։
Արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ-ից արտահանվող ապրանքների վրա։
Նոյեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարարությունը Եվրահանձնաժողովի կողմից կազմված Թուրքիայի մասին 2023-ի զեկույցի վերաբերյալ հայտարարություն է տարածել:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ամենշաբաթյա բրիֆինգը․ ՈՒՂԻՂ
Տոկիոյում կայացած G7-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման հետևանքները: Արտգործնախարարաները նաև հրապարակել են հայտարարություն։
Հանդիպման մասնակիցները տեսակետներ փոխանակեցին Հայաստանում և տարածաշրջանում առկա անվտանգային և հումանիտար իրավիճակի վերաբերյալ։
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը կարծես թե հատուկ համակրանք ունի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Շուտով կիմանանք՝ արդյոք այդ առանձնահատուկ հարաբերությունները դուրս են եկել օրինականության սահմաններից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կշարունակի հակահարձակումը այս և հաջորդ տարի, չնայած այն հանգամանքին, որ այժմ ուկրաինական հակահարձակումը դժվարություններ է ապրում:
Այն, ինչ կատարվել է Արցախում և այսօր կատարվում է Հայաստանում, կանխամտածված պայմանավորվածություններ էին, որոնք ձեռք են բերվել առաջինը՝ Պրահայում՝ եռակողմ հանդիպման ժամանակ, և երկրորդը՝ Բրյուսելում։
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին համեմատել է նացիստական Գերմանիայի պետական գործիչ Յոզեֆ Գեբելսի հետ՝ մեկնաբանելով Ալիևի օգնականի հանդիպումը Լեռնային Ղարաբաղ այցելած զբոսաշրջիկների և բլոգներների հետ։
Եգիպտոսն ակտիվ բանակցություններ է վարում Գազայի հատվածում հումանիտար հրադադարի հասնելու համար՝ գերիների և ձերբակալվածների փոխանակման նպատակով։
«Ալիևն իր սեպտեմբերյան ցեղասպան քաղաքականությամբ փաստեց, որ Արցախի էջը փակված չէ, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությանր, ապա, պատվախնդրություն ունեցող ղեկավարն այս զորահանդեսից հետո նվազագույնը պետք է հեռանար»,- ասաց Օհանյանը։
Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հանդիպել է Կանադայի Արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։ Բորելն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
Վաշինգտոնը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումը Սան Ֆրանցիսկոյում կկայանա, կողմերը այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։
Պաղեստինցիներին չի կարելի վտարել Գազայի հատվածից, չպետք է նաև օկուպացվի Գազայի հատվածը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Տոկիոյում G7-ի նախարարների հանդիպումից հետո:
Նշվում է, որ ըստ Սքոթլանդ Յարդի տարածած հայտարարության՝ վնաս հասցնելու համար մեղադրանքներ են առաջադրվել Նոթինգհեմից 20-ամյա տղամարդու և Լոնդոնից 22-ամյա մի կնոջ նկատմամբ:
Ըստ հրապարակման՝ միաժամանակ հարձակումներ են իրականացվել Հոմսի անապատում սիրիական բանակի և օժանդակ ուժերի մի քանի տեղակայման վայրերի վրա՝ Հոմս, Համա և Ռաքքա տանող ճանապարհների հատման վայրի մերձակայքում։
ԵՄ-ի առաջադրած պայմանները ներառում են այն, որ Վրաստանը հետևի ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին, պայքարի ապատեղեկատվության և քաղաքական բևեռացման դեմ, ինչպես նաև 2024 թվականին ապահովի ազատ և արդար ընտրություններ։