
Ռուսաստանն ամբողջովին լուծել է Թուրքիայի ատոմակայանում ծագած խնդիրը

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալության հետ զրույցում ռուս պաշտոնյան հայտարարել է, որ թե՛ Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մերսինի շրջանում Աքքույու ատոմակայանի և թե՛ ՌԴ-ի ատոմակայանի տուրբինների հետ կապված խնդիրը լուծվել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պաշտոնյան, ում անունը չի հրապարակվել, հայտնել է, որ խնդիրը լուծվել է ՌԴ-ի պետական էներգետիկ «Rosenergoatom» ընկերության կողմից:
Նմանատիպ հայտարարությամբ ավելի վաղ հանդես էր եկել նաև ռուսական էներգետիկ ընկերության ղեկավար Ալեքսանդր Շուտիկովը: Նա հայտնել էր, որ տուրբինների պտուտակների հետ կապված խնդիրն ամբողջապես լուծված է:
Նշենք, որ Ռուսաստանի «Ռոսատոմ» միջուկային էներգիայի պետական բաժնետիրության կողմից Մերսինի Գյուլնար շրջանում կառուցված «Akkuyu»-ն Թուրքիայի առաջին ատոմակայանն է։