Բաժիններ՝

Իսրայելի նախագահը հայտարարել է Լիբանանի դեմ պատերազմելու ցանկության բացակայության մասին

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ իրենք շահագրգռված չեն պատերազմելու Լիբանանի հետ:

Այս մասին Հերցոգն ասել է բրիտանական Sky News-ի հետ հարցազրույցում:

Մերձավոր Արևելքում ավելի լայն տարածաշրջանային պատերազմի բռնկման վտանգի հարցին ի պատասխան՝  Հերցոգն ասել է, որ Իսրայելը գտնվում է վտանգավոր իրավիճակում, և ակնհայտ է, որ կա կտրուկ սրման հնարավորություն։

Այն մասին, թե արդյոք Իսրայելն այժմ պատերազմում է Լիբանանի դեմ, Իսրայելի նախագահը հավաստիացրել է, որ իր երկիրը շահագրգռված չէ և չի ցանկանում պատերազմել Լիբանանի դեմ:

«Բայց Լիբանանը գրավվել է ահաբեկչական կազմակերպության կողմից, որը նաև քաղաքական կուսակցություն է և կոչվում է «Հեզբոլլահ»,- ավելացրել է Հերցոգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս