Բաժիններ՝

Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին ծննդյան օրվա առթիվ։

«Երկրի ղեկավարի պաշտոնում Ձեր բազմամյա գործունեությամբ Դուք վաստակել եք անկեղծ հարգանք ինչպես բելառուս քաղաքացիների, այնպես էլ ռուսաստանցիների շրջանում։ Դժվար է գերագնահատել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության զարգացման գործում, ինչպես նաև Մոսկվայի և Մինսկի ընդհանուր օրինական շահերի պաշտպանության հարցում՝ միջազգային հարթակներում։

Թանկ եմ գնահատում մեր բարեկամական, ընկերական հարաբերությունները, որոնք հնարավորություն են տալիս անկեղծ և հանգամանալից քննարկել ամենաբարդ հարցերը և ընդունել հավասարակշռված, հեռատես որոշումներ, որոնք լիովին համապատասխանում են Ռուսաստանի և Բելառուսի եղբայրական ժողովուրդների շահերին։ Մենք, իհարկե, կշարունակենք կառուցողական, բովանդակային երկխոսությունն ու սերտ համատեղ աշխատանքը՝ երկկողմ կապերի հետագա խորացման բոլոր ուղղություններով, ինչպես նաև Միութենական պետության ինստիտուտների ամրապնդման և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջմղման ուղղությամբ։

Մաղթում եմ Ձեզ, սիրելի Ալեքսանդր Գրիգորևիչ, առողջություն, երջանկություն, բարօրություն և նոր հաջողություններ», – մասնավորապես նշված է ՌԴ նախագահի շնորհավորանքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031