Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը «բարձր է գնահատել» ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված վաշինգտոնյան պայմանավորվածությունները

Օգոստոսի 30-ին Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մագդալենա Գրոնոն բարձր է գնահատել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև խաղաղության օրակարգի առաջմղման հարցերի շուրջ անցկացված բանակցությունների արդյունքները: Նա ընդգծել է Նախիջևանի ռազմավարական նշանակությունը, որը կարող է կապող օղակ դառնալ Եվրոպայի և Ասիայի միջև, և կարևորել լոգիստիկ-տրանսպորտային լայնածավալ նախագծերի իրականացումը:

Կողմերը մտքեր են փոխանակել Եվրոպական Միության կողմից տարածաշրջանային կապերին աջակցության և տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031