Բաժիններ՝

Ռուսական քաղաքներից մեկում հայտնաբերվել է Ստալինի բետոնե ոտքը

Վոլգոգրադում հայտնաբերվել է Խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի բետոնե ոտքը։ Mash Տելեգրամ-ալիքը ներկայացրել է ռուսական քաղաքում ստեղծված իրավիճակը:

Անսովոր գտածոն հայտնաբերվել է կոմունալ ծառայությունների աշխատակիցների կողմից իրկանացված աշխատանքների ժամանակ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 1.2 մետր բարձրությամբ և մոտ 200 կիլոգրամ քաշով վերջույթը գտնվել է երեք մետր խորության վրա։ Տեղացի պատմաբան Ռոման Շկոդան պնդում է, որ մեծ հավանականություն կա, որ ոտքը Ստալինի հուշարձանի մի մասն է եղել, որը քանդվել է 1960-ականներին։ Նա նշել է, որ հուշարձանի այդ հատվածը կարող է գրավել զբոսաշրջիկներին, և այդ կապակցությամբ առաջարկել է այն տեղադրել քաղաքային այգիներից մեկում՝ պատվանդանի վրա։

Հաղորդվում է, որ եթե տեղական մշակույթի կոմիտեն դրա կարիքը ունենա, այն կհանձնվի վարչակազմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031