
Էրդողանը ևս մեկնել է Չինաստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Չինաստանի Տյանցզին քաղաք՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովին, հաղորդում է «Անադոլուն»։
Էսենբողա օդանավակայանում Թուրքիայի նախագահին ճանապարհել են փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, Անկարայի նահանգապետ Վասիպ Շահինը և այլ պաշտոնյաներ։
Այցի շրջանակում Էրդողանը սեպտեմբերի 1-ին՝ երկուշաբթի օրը, ելույթ կունենա գագաթնաժողովի ընդլայնված նիստում։ Բացի այդ, նա կունենա երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և այլ ղեկավարների հետ։