««Ամերիկայի «արյունոտ ձեռքերը» Զանգեզուրում. Բայդենն այստեղի՞ց է նոր պատերազմ հայտարարում Ռուսաստանի դեմ»,- սա ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերության գլխավոր թողարկման վերնագիրն է։
«Հիասթափված եմ Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից, ներառյալ՝ Կրեմլի [ընդունած օրենքի] օրինակով «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից և վրացական կառավարության պաշտոնյաների կեղծ հայտարարություններից, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու նորմերին»,- ասված է ԱՄՆ նախագահի նամակում։
Թեհրանը ողջունում է բոլոր երկրների հետ փոխգործակցությունը, սակայն չի ենթարկվի ճնշման և, միջազգային դրույթներին համապատասխան, իրավունք ունի պատասխանելու ագրեսորներին: Այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, իրեն պատկանող X սոցիալական հարթակում զրուցել է ԱՄՆ հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։
Միացյալ Նահանգները համաձայն է իսրայելական կողմի գնահատականների հետ և հավանական է համարում, որ Իրանը և Մերձավոր Արևելքում նրա աջակցությունը վայելող խմբավորումները կարող են հարձակվել Իսրայելի վրա առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հաղորդակցությունների գծով խորհրդական Ջոն Քիրբին։
Վլադիմիր Զելենսկու նկատմամբ դժգոհությունն ամերիկյան վերնախավում աճում է. ԱՄՆ-ն նրան փոխարինող է ընտրում, և հնարավոր իրավահաջորդ է դիտարկվում Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրուց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այդ մասին X- միկրոբլոգում գրառում է արել Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Օնջու Քեչելին՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Պաղեստինյան անկլավի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ գնդակոծության զոհ է դարձել առնվազն 93 մարդ, այդ թվում՝ 11 երեխա և 6 կին:
Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ կասկածյալն, ամենայն հավանականությամբ, գտնվել է կռվի տեսարաններով խաղերի ազդեցության տակ։
Կուրսկի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ է անցել մարզի 28 բնակավայր։
Իսրայելը պաշտոնապես ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել իր առնչությունը Հանիյեի սպանությանը։
Իրանի ներքին գործընթացները արտաքինի հետ կապելուց առաջ պետք է ընդունել, որ Իրանում կա ներքին քաղաքական կյանք և շատ բուռն ու անակնկալներով լի։
Պաղեստինի քաղաքացիական պաշտպանական ծառայության տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 93 մարդ, այդ թվում՝ 11 երեխա և 6 կին։
Ասադն իր հերթին ասել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե դրանք կենտրոնանան հիմնական հարցերի վրա, ներառյալ՝ թուրքական ուժերի դուրսբերումը Սիրիայի հյուսիսից:
Վարժական հավաքը կտևի մինչև օգոստոսի 30-ը։
«Երբ կոչ էին անում ճակատներին գրել՝ «դուխով», այդպիսի բան կարող էր անել միայն սրիկան, միայն տականքը: Հիմա մեծ մասը հասկանում է, որ գործ ունենք ծրագրավորված, կամ, որ ավելի վտանգավոր է՝ համակարգված… Որովհետև եթե ծրագրավորված է, կարող ես համարել մարդկային դրսևորում, ուրեմն՝ սատանայական բան է: Եկեղեցու դեմ պայքարը մի պահ նույնիսկ հասավ լկտի մակարդակի, որովհետև եկեղեցին հայկական ազգային միակ մշտատև հաստատությունն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Պուտինը պնդել է, որ Կուրսկի մարզում ռազմական գործողություններով Կիևը նպատակ ունի ապագա բանակցություններում ամրապնդել դիրքերը
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Բարսելոնայի նավահանգստում առգրավել է գրեթե 1,7 տոննա կոկաին, որը բեռների հետ բերել են Կոլումբիայից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Թմրանյութը հայտնաբերվել է հուլիսի 30-ին։
Օգոստոսի 10-ին Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ քրդական աշխարհազորայինները հարձակվել են Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող մի շարք բնակավայրերի վրա
«Ադրբեջանը երբեք որևէ փաստաթուղթ չի ստորագրելու և երբեք չի հրաժարվելու իր դրած որևէ նպատակից, սա այդպես էլ հայկական կողմում չհասկացա՞ն։ Ադրբեջանը տարբեր մանիպուլյացիաներով իր խաղն է առաջ տանում՝ ցանկություն չունենալով որևէ բան ստորագրել։ Ադրբեջանն ասել է՝ Սյունիքն էլ եմ տանելու, Սևանի կեսն էլ, դրա համար այժմ ինչո՞ւ պետք է ինչ-որ բան ստորագրի»։
Reddit-ի օգտատերերից մեկը, սոցիալական ցանցերում կիսվելով Թուրքիա կատարած այցի ժամանակ իր բացասական փորձով, ուշագրավ դիտարկումներ է արել։ Նա անդրադարձել է Ստամբուլում իրեն հանդիպած խարդախության դեպքերին։
«Տարածաշրջանում լարված իրավիճակ է, Հայաստանը գրեթե շրջապատված է պատերազմական օղակով, և այս իրավիճակում ոչ ադեկվատ, ոչ համարժեք վերաբերմունքն այն անձանց, ովքեր ներկայացնում են Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ինձ համար զարմանալի չէ: Իրականում, այդ մարդիկ իշխանություն չեն, իրենք խամաճիկ են, դրածո, և իրենց տիկնիկի պես դրել են այդ տեղերում ու ասում են՝ հանգիստ նստեք, երբ ասենք՝ հեծանիվ քշեք՝ կգնաք՝ հեծանիվ կքշեք, երբ ասենք՝ գնացեք՝ ուրիշի փաթաթած տոլման ու եփած խաշլաման ցուցադրեք, դա կանեք, երբ ասենք՝ հեծանիվից իջեք՝ էշ քշեք, կիջնեն՝ էշ կքշեն»։
Երբ արդեն հայտնի էր, որ ուկրաինական ուժերը մտել են ՌԴ տարածք՝ Կուրսկ, Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 1in TV-ի հետ զրույցում հայտարարել էր, որ այսօրվա հնարավորություններն օգտագործելով՝ ցանկացած խմբավորում կարող է ներթափանցել Ռուսաստան, այլ հարց է՝ ինչ խնդիր է ցանկանում լուծել՝ դիվերսիոն թափանցո՞ւմ է, ճակատային գործողություննե՞ր են, որոնք փոխում են բնագծերը և այլն:
Հենց այդ պատճառով է Իրանի Ռազմավարական հետազոտությունների խորհուրդը կարծիք հայտնել,ըստ որի Ղարաբաղյան վերջին պատերազմն անհրաժեշտ էր Արեւմուտքին «Թուրանական միջանցք» ստեղծելու համար։
Թուրքիան և ԱՄՆ-ի միջև կնքվել է գործարք, որի արդյունքում Անկարան ստացել է Block-70 մոդիֆիկացիայի ամերիկյան F-16 կործանիչներ, ինչպես նաև նրանց արդիականացման կոմպլեկտներ։ Այդ մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ պատասխանելով F-16 կործանիչների վերաբերյալ հարցին։
Օգոստոսի 12-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպել է Վիետնամի արտաքին գործերի նախարար Բույ Թան Շոնի հետ:
Իսրայելի տրանսպորտի նախարարության անվտանգության վարչությունն Անկարայի Էսենբողա օդանավակայանն անապահով է ճանաչել։
Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-մայոր Թոմեր Բարը թռիչքային անձնակազմին արգելել է երկիրը լքել Իսրայելի վրա Իրանի հնարավոր մոտալուտ հարձակման պատճառով: Այս մասին հաղորդում է Times of Israel-ը:
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 35025.00 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 2483.30 կետ:
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է ծանր մնալ՝ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են 28 բնակավայր։ Այս մասին նա հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։