Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և ևս 15 երկիր օժանդակում են Ուկրաինայի էներգետիկ համակարգի վերականգնմանը

Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և ևս 15 երկիր օժանդակում են Ուկրաինայի էներգետիկ համակարգի վերականգնմանը։

Երևանը Ուկրաինային է փոխանցել 10 շարժական ինվերտորային գեներատորներ։ Դրանք նախատեսված են առաջնագծին մոտ գտնվող բնակավայրերի մանկապարտեզների, դպրոցների և բժշկական հաստատությունների համար։ Ինվերտորային գեներատորները հատկապես կարևոր են հոսանքի տատանումների պայմաններում զգայուն տեխնիկայի և բժշկական սարքավորումների անխափան աշխատանքն ապահովելու համար։

Ադրբեջանը ևս էներգետիկ սարքավորումներ է մատակարարել Ուկրաինային։ Մարդասիրական օգնության վերջին խմբաքանակը ներառում է 11 գեներատոր, 5 տրանսֆորմատոր և 12 ցածր լարման վահանակ։ Բացի այդ, Բաքուն տրամադրել է շուրջ 27 հազար մետր մալուխ և հաղորդալար, որոնք անհրաժեշտ են վնասված էլեկտրացանցերի վերականգնողական աշխատանքների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031