Անհասկանալի մնաց, թե ինչու Թրամփը տետ-ա-տետ հանդիպում չունեցավ Հայաստանի վարչապետի հետ, մինչդեռ նման հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ. Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը գրում է. «Իհարկե, Թրամփի հետ նստելն ու լուսանկարվելը (ըստ արարողակարգի՝ այբբենական կարգով, ընդունող կողմը՝ մեջտեղում) կարևոր է ներքին PR-ի համար, քանի որ քողարկում է Դավոսում Թրամփի հետ երկկողմ հանդիպում չունենալու փաստը:

Ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու Թրամփը տետ-ա-տետ հանդիպում չունեցավ Հայաստանի վարչապետի հետ, մինչդեռ նման հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ։ Սովորաբար ԱՄՆ-ն պարիտետը փորձում է միշտ պահել:

Ընդ որում, Թրամփն ու Ալիևը քննարկում էին «TRIPP» նախաձեռնությունը: Ի դեպ Թրամփը Դավոսում ունեցել է միայն երկու երկկողմ հանդիպում՝ Ալիևի և Զելենսկու հետ (չհաշված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին)»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031