Բաժիններ՝

ԵՄ-ն կասկածի տակ է դնում Խաղաղության խորհրդի համատեղելիությունը ՄԱԿ-ի կանոնադրության հետ. Կոշտա

ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները կասկած են հայտնել ՄԱԿ-ի կանոնադրության հետ ԱՄՆ-ի կողմից ստեղծվող Խաղաղության խորհրդի համատեղելիության հարցում: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Գրենլանդիայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Մենք հիմնավոր կասկածներ ունենք ՄԱԿ-ի սկզբունքներին և կանոնադրությանը Խաղաղության խորհրդի  համապատասխանության հարցում», – ընդգծել է Կոշտան։

Նա միևնույն ժամանակ պատրաստակամություն է հայտնել շարունակելու աշխատանքն ԱՄՆ-ի հետ Գազայում խաղաղության հաստատման համար՝ առանց այդ կառույցին մասնակցության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031