Հայաստանի զորահանդեսից հետո Բաքվում պաշտպանության նախարարության նիստ է գումարվել
Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած զորահանդեսից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ Բաքվում անցկացվել է պաշտոնական հանդիպում՝ Պաշտպանության նախարարության ղեկավարության մասնակցությամբ:
«Հանդիպմանը հատուկ ուշադրություն է հատկացվել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի ուսումնասիրությանն ուղղված բոլոր տեսակների հետախուզական գործունեություններին՝ հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում նոր թիրախներ բացահայտելու, դրանց կարևորությունը գնահատելու և ոչնչացման հերթականությունը որոշելու ուղղությամբ:
Բացի այդ, ուշադրություն է դարձվել միավորումների և Ցամաքային զորքերի ստորաբաժանումների, Ռազմաօդային ուժերի, Հրթիռահրետանային զորքերի, Հատուկ նշանակության ուժերի, տարբեր նշանակության զինվորական զորամասերի գործողությունների համակարգի ամրապնդմանը»:
Բացի այդ, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը զինված ուժերին հատուկ հանձնարարություն է տվել «ուժեղացնել վերահսկողությունը թշնամու ռազմական և ռազմավարական օբյեկտների նկատմամբ և անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել անմիջապես ոչնչացնել այդ օբյեկտները՝ ըստ դրանց կարևորության»: