Թոնի Բլերը փակելու է հիմնական բիզնեսը
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, որը կառավարությունից հեռանալուց հետո զբաղվում էր քաղաքական ու ֆինանսական կոնսալտինգով, հայտարարել է, որ փակելու է իր հիմնական բիզնեսը։
Ինչպես ասված է Բլերի ստորագրած նամակում, որը տարածել են ԶԼՄ-ները, հիմնական բիզնեսը փակելուց բացի, նա պլանավորում Է լրջորեն բարեփոխել իր կողմից ստեղծված Windrush եւ Firerush ընկերությունները:
«Վերջին ինը տարվա ընթացքում մենք ստեղծեցինք ընկերությունների խումբ, որտեղ աշխատում է մոտավորապես 200 մարդ: Ընկերությունները գործում են աշխարհի քսան երկրներում: Եկել Է դրանք նոր մակարդակի հասցնելու ժամանակը»,-ասված է Բլերի հայտարարության մեջ:
Բլերն իր ընկերությունների կողմից կուտակված ֆինանսական պահուստները կուղղորդի բարեգործական նախագծերի հովանավորմանը, որոնց նա այսուհետեւ նվիրելու է իր անձնական ժամանակի 80 տոկոսը: Այդուհանդերձ, Բլերը կպահպանի կապերը հին հաճախորդներից մի քանիսի հետ, որոնց խորհրդատվություն կտրամադրի՝ միջոցներ վաստակելու համար:
Մեծ Բրիտանիայի նախկին առաջնորդ Թոնի Բլերն իր պաշտոնը թողել է 2007 թվականին եւ սկսել է աշխատել քաղաքական ու ֆինանսական կոնսալտինգի ոլորտում: 2011 թվականից նա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի խորհրդականն էր «բարեփոխումների ծրագրի» հարցերով: