Բաժիններ՝

Թրամփը խոստացել է փակել իր բարեգործական հիմնադրամը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է փակել իր բարեգործական հիմնադրամը, որպեսզի խուսափի շահերի հնարավոր բախումից:

Թրամփի շտաբի հայտարարության մեջ ասվում է, որ հիմնադրամը պլանավորում է ամբողջությամբ դադարեցնել իր գործունեությունը, սակայն դադարեցման կոնկրետ ժամկետներ չեն նշվում, հայտնում է BBC-ն:

Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազությունը արդեն հայտարարել է, որ հիմնադրամը ներկայումս չի կարելի փակել, քանի որ դրա նկատմամբ հետաքննություն է ընթանում: Կազմակերպությունը հնարավոր է ամբողջությամբ փակել միայն հետաքննության ավարտից հետո:

Դատախազությունը դեռևս հոկտեմբերին էր արգելել Թրամփի բարեգործական հիմնադրամին աշխատել նահանգի տարածքում: Նման որոշումը գերատեսչությունը հիմնավորել էր այն խախտումներով, որոնք հիմնադրամը թույլ էր տվել գրանցման ժամանակ:

Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազությունը հետաքրքրվել էր Թրամի բարեգործական կազմակերպության գործունեությամբ դեռևս սեպտեմբերին: Գերատեսչությունը որոշել էր ստուգել հիմնադրամի աշխատանքը՝ նահանգի օրենքներին համապատասխան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս