Բաժիններ՝

Զոհերի դիմանկարներ, մոմեր և ծաղիկներ. Ռուսաստանում հարգել են ավիաաղետի զոհերի հիշատակը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել Ադլերից Լաթաքիա ուղևորված և Սև ծովում երեկ կործանված «Տու-154» ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Այս մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Սոչիում երեկ կործանված ՌԴ ՊՆ-ին պատկանող «Տու-154» ինքնաթիռով Սիրիայի Լաթակիայի շրջան ուղևորվողների թվում էին Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի 64 անդամները: Բացի զինվորականներից և արտիստներից՝ Սիրիա ուղևորվող ինքնաթիռում գտնվել են նաև НТВ, «Զվեզդա» և «Առաջին ալիք» հեռուստաալիքների 9 լրագրողները:

Ինքնաթիռում գտնվել են նաև հայկական ազգանուններով ուղևորներ: Նրանց թվում նշվում են Ալեքսանդրովի անվան երգի-պարի երաժշտական անսամբլի անդամ Գեորգիյան Ա. Տ-ի և գնդապետ Վահանով. Ա. Ի.-ի անունները: Զոհերի թվում է նաև բարեգործ, բժիշկ, ակտիվիստ Ելիզավետա Գլինկան, որը հայտնի էր «Բժիշկ Լիզա» անունով: Ուղևորների թվում է եղել նաև ՌԴ ՊՆ մշակույթի վարչության պետ Անտոն Գուբանկովն ու Ալեքսանդրովի անվան երգի ու պարի ակադեմիական անսամբլի գեղարվեստական ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վալերի Խալիլովը:

Երեկվանից հարյուրավոր մարդիկ ծաղիկներ են տարել ու մոմեր վառել՝ հարգելով «Տու-154»-ի զոհերի հիշատակը։

Մարդիկ հավաքվել են Մոսկվայում Ելիզավետա Գլինկայի հիմնադրամի, «Օստանկինոյի» հեռուստաաշտարակի և Սոչիի լողափի մոտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս