Բաժիններ՝

Դոնբասի հարցով բանակցությունները կարող են տեղափոխվել Ղազախստան

Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Եռլան Իդրիսովն առաջարկել է նպաստել Դոնբասում իրավիճակի կարգավորման բանակցային գործընթացին։ Ղազախ նախարարը պատրաստ է համապատասխան հարթակ տրամադրել երկխոսության համար, հայտնում է RIA Novosti-ն։

«Ղազախստանում լրջորեն անհանգստանում են բարեկամ երկրի համար՝ կապված Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ և ուշադիր հետևում են հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Կարևոր է հասկանալ, որ այդ համակարտությունը հնարավոր է լուծել միայն խաղաղ ճանապարհով։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել մինսկյան համաձայնագրերի լիակատար ու անշեղ իրականացում»,- ասել է Իդրիսովը գործակալության հետ զրույցում։

Նա նաև հիշեցրել է, որ ճգնաժամի լարվածության այս փուլում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը «չէր կարող մի կողմ քաշվել և երկու անգամ նպաստել է պայմանավորվածությունների ձեռքբերմանն ու հակամարտության կարգավորմանը»։

«Ցանկանում եմ հավաստիացնել, որ Ղազախստանը հետագայում ևս պատրաստ է նպաստել խաղաղ բանակցային գործընթացին ու համապատասխան հարթակ տրամադրել երկխոսության համար»,- ընդգծել է Իդրիսովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս