Բաժիններ՝

Հրապարակվել է աղետի ենթարկված ինքնաթիռի երաժիշտներից մեկի վերջին՝ ինքնաթիռում արված լուսանկարը

Համացանցում հրապարակվել է Ալեքսանդրովի անվան անսամբլի արտիստներից մեկի վերջին լուսանկարը՝ արված «Տու-154» ինքնաթիռի աղետից առաջ։

Լուսանկարը հրապարակել է զոհված երաժիշտ Ալեքսանդր Շուտկոյի ընկերուհին, հայտնում է НТВ-ն։

«Իմ տղա… Իմ սեր… Իմ կյանք… Դու ամենալավն ես: Ես քեզ միշտ եմ ասել այդ մասին։ Թող հողը թեթև լինի», – գրել է Յուլյա Գալկինան:

Զոհվածի քույրը՝ Էմման, պատմել է Tverigrad.tv-ին, որ Ալեքսանդրն իրեն զանգահարել է Մերձմոսկվայի օդանավակայանի թռիչքից 15 րոպե առաջ և խոստացել է նորից զանգահարել Սոչի հասնելուն պես։

Ալեքսանդր Շուտկոն անսամբլի երգչախմբի անդամ էր։

Հիշեցնենք, որ Սոչիում երեկ կործանված ՌԴ ՊՆ-ին պատկանող «Տու-154» ինքնաթիռով Սիրիայի Լաթակիայի շրջան ուղևորվողների թվում էին Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի 64 անդամները, այդ թվում՝ անսամբլի ղեկավար Վալերի Խալիլովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031