![](/banners/BeFunky-design.jpg)
Փրկարարները «Տու-154»-ի կործանման վայրում հայտնաբերել են 12 զոհի մարմին և աճյունամասեր
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/tu154.jpg11.jpg)
ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի կործանման վայրում որոնողափրկարարական օպերացիայի անդամները հայտնաբերել են 12 զոհի մարմին և 140 աճյունամասեր, հայտնում է Life-ը։
10 մարմինն ու աճյունամասերը տեղափոխվել են Մոսկվա՝ փորձաքննության։
«Հայտնաբերվել է 5 տղամարդու և 5 կնոջ մարմին։ Հայտնաբերվել է 140 աճյունամաս»,- պատմել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ հաղորդվում էր 11 մարմնի, ինչպես նաև ինքնաթիռի ավելի քան 100 բեկորի հայտնաբերման։