Բաժիններ՝

Լուկաշենկոն հրաժարվել է մասնակցել այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵՏՄ և ՀԱՊԿ գագաթաժողովներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշոնկոն չի պլանավորում մասնակցել այսօր՝ դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական խորհրդի և ՀԱՊԿ գագաթաժողովներին։

Այս մասին գրում է РБК-ն՝ հղում կատարելով իր 3 աղբյուրներին, որոնք ծանոթ են գագաթաժողովների կազմակերպմանը։

Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը երեկ չի պատասխանել հեռախոսազանգերին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս РБК-ի հարցմանը չի արձագանքել։ Անցած շաբաթ Պեսկովը չէր կարողացել պատասխանել հարցին, թե արդյոք կայանալու է Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031