Բելառուսում սգո օր է հայտարարվել կործանված ռուսական ինքնաթիռի պատճառով
Որպես համերաշխության նշան Ռուսաստանի հետ, որը սգում է երեկ Սոչիի ափերի մոտ աղետի ենթարկված ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի զոհերի հիշատակը, Բելառուսը ևս այսօր սգո օր է հայտարարել երկրում։
Մարդիկ ծաղիկներ ու մոմեր են տանում Մինսկում ՌԴ դեսպանության շենքի մոտ, գրառումներ են թողնում ցավակցությունների գրքում, հայտնում է «Սպուտնիկ-Բելառուսը»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ երկրում իջեցվել են բոլոր պետական դրոշները, չեղյալ են հայտարարվել զվարճալի հաղորդումների հեռարձակումները։
Ավելի վաղ Լուկաշենկոն ցավակցել էր ողջ ռուս ժողովրդին ու զոհերի հարազատներին։