![](/banners/BeFunky-design.jpg)
«Բոյարիշնիկի» գործով 4 կասկածյալ է կալանավորվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/boyarshnik.jpg)
Իրկուտսկի դատարանը 4 կասկածյալ է կալանավորել սպիրտ պարունակող «Բոյարիշնիկ» կոչվող հեղուկից թունավորման գործի շրջանակում, որն արդեն խլել է 76 մարդու կյանք, հայտնում է Inrterfax-ը։
Եվս 2 մարդ տնային կալանքի տակ է վերցվել։ Ընդհանուր առմամբ՝ ձերբակալվել է 19 կասկածյալ, որոնց թվում են առևտրային կետերի սեփականատերերը, ինչպես նաև հեղուկի մատակարարները, նշում է գործակալությունը։
Հեղուկից թունավորված 18 մարդ ներկայումս գտնվում է հիվանդանոցներում։
Մեթանոլը, որը եղել է «Բոյարիշնիկ» լոգանքի խտանյութի կազմում, շատ թունավոր է անգամ քիչ քանակության պարագայում։
Իրկուտսկի բնակիչներին խորհուրդ է տրվել չգնել ու չօգտագործել Боярышник, ինչպես նաև հեղուկի վաճառքի փաստերի մասին հայտնել ոստիկանությանը։