Բաժիններ՝

Պուտինը ցավակցել է «Տու-154» ինքնաթիռի աղետի զոհերի հարազատներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է այսօր առավոտյան Սև ծովում կործանված ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռում գտնված մարդկանց հարազատներին և մտերիմներին, այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Պուտինը իր խորին ցավակցություններն է հայտնում ավիաաղետում զոհվածների հարազատներին ու մտերիմներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Տու-154» ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 7 դի:

ՌԴ նախագահը մշտական կապի մեջ է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

Ինքնաթիռի կործանման փաստով ՌԴ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել:
Վերջին տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է 92 մարդ:

«Տու-154» ինքնաթիռը դուրս էր եկել Ադլերի օդանավակայանից և ուղևորվում էր Սիրիայի «Խմեյմիմ» օդանավակայան՝ ռուս զինծառայողների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու։նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս