![](/banners/BeFunky-design.jpg)
«Տու-154»-ի զոհերի մարմինները տեղափոխվել են Մոսկվա
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/4_640x420-35.jpg)
Սոչիից Մոսկվա է ուղևորվել «Իլ-76» ինքնաթիռը, որը տասնյակ զոհերի մարմիններ է տեղափոխում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ռազմատրանսպորտային ավիացիայի «Իլ-76» ինքնաթիռը ավիաաղետի վայրում հակտնաբերված 10 մարմիններով և 86 ավիաբեկորներով ուղևորվել է Մոսկվա, որտեղ պետք է կատարվի նույնականացում և գենետիկական փորձաքննություն»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Ավիաաղետի զոհերի աճյունամասերի որոնումները շարունակվում են։
Հիշեցնենք, որ երեկ Սև ծովում կործանվել է «Տու-154» ինքնաթիռը, որում գտնվել է 83 ուղևոր և անձնակազմի 8 անդամ։
Ոչ ոք ողջ չի մնացել։