Բաժիններ՝

ՌԴ տրանսպորտի նախարարությունը նշել է «Տու-154»-ի աղետի հիմնական վարկածները

Ահաբեկչությունը չի դիտարկվում որպես ՌԴ ՊՆ «Տու-154» ինքնաթիռի աղետի հիմնական վարկած։ Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, որը գլխավորում է ավիաաղետի հետաքննությամբ զբաղվող կառավարական հանձնաժողովը։

«Այսօր, որքան հայտնի է, հիմնական վարկածները չեն ներառում ահաբեկչական ակտի վարկածը, այդ պատճառով էլ մենք առաջնորդվում ենք այն բանով, որ աղետի պատճառները կարող էին լինել կա՛մ տեխնիկական, կա՛մ օդաչուի սխալը, սակայն ընդգծում եմ, որ դա կպարզի հետաքննությունը, ինչպես նաև ՌԴ ՊՆ տեխնիկական հանձնաժողովը»,- ասել է Սոկոլովը։

Ռուս նախարարը Սոչիից այսօր վերադառնում է Մոսկվա, որտեղ պլանավորում է ինքնաթիռի կործանման հետ կապված զեկույցը ներկայացնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս