Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ն հաշվարկում է օրվա ընթացքում հայտնաբերել «Տու-154»-ը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաշվարկում է այսօր հայտնաբերել աղետի ենթարկված «Տու-154» ինքնաթիռի կործանման վայրը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռազմատիեզերական ուժերի ներկայացուցիչ Վիկտոր Բոնդարևին։

«Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է, ուժերը և միջոցները բավարար են, կա մեծ քանակությամբ անձնակազմ, տեխնիկական միջոցներ, ավիացիոն տեխնիկա, գործի են դրվել Սևծովյան նավատորմի ուժերը։ Կարծում եմ՝ այսօր մենք կկարողանանք հայտնաբերել ինքնաթիռի կործանման վայրը Սև ծովի հատակին»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ մասնագետները վերլուծել էին ռադիոտեղորոշիչ միջոցների օբյեկտիվ հսկողության տվյալները և որոշել կործանված ինքնաթիռի թռիչքի հետագիծը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս