Բաժիններ՝

Հրապարակվել են Սոչիում ինքնաթիռի ողբերգության վայրում արված առաջին լուսանկարները

Հրապարակվել են ՌԴ ՊՆ-ին պատկանող «Տու-154» ինքնաթիռի՝ Սև ծովում արված առաջին լուսանկարները:

Աղետի վայր է ուղարկվել Սևծովյան նավատորմի հավելյալ 6 նավ, ստորջրյա սարքեր և 63 ջրասուզակ:

Ինքնաթիռը ռադարներից անհետացել էր դեկտեմբերի 25-ի առավոտյան: Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Սոչիի լողափից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա՝ 50-70 մետր խորության վրա, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը: 2_640x420

Փրկարարները նշում են, որ ուղևորները փրկվելու գրեթե ոչ մի շանս չեն ունեցել: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ինքնաթիռը աղետի ազդանշան չի արձակել:

Ինքնաթիռում գտնվել է 83 ուղևոր և անձնակազմի 8 անդամ: Ուղևորների մեծ մասը Ալեքսանդրովի անվան անսամբլի երաժիշտներ էին, որոնք պետք է ելույթ ունենային Սիրիայում ռուս զինծառայողների համար:

Ինքնաթիռում գտնվել են զինծառայողներ, նաև ռուսական «Առաջին ալիքի» և «Զվեզդա» հեռուստաալիքի 9 լրագրող:

«Տու-154» ինքնաթիռը դուրս էր եկել Ադլերի օդանավակայանից և ուղևորվում էր Սիրիայի «Խմեյմիմ» օդանավակայան: 3_640x420 4_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս