Ժնևում բանակցությունների վերջին փուլն ավարտվել է․ Ումերովն ամփոփել է արդյունքները

Ժնևում բանակցությունների վերջին փուլն ավարտվել է, այս մասին հայտարարել է Ուկրաինայի պատվիրակության ղեկավար և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը:

Խորհրդակցությունները տեղի են ունեցել երկու ձևաչափով՝ առանձին՝ ամերիկյան պատվիրակության հետ և ԱՄՆ-ի և Շվեյցարիայի մասնակցությամբ եռակողմ հանդիպման շրջանակներում:

«Հաջորդ փուլը նախապատրաստվում է: Մենք աշխատում ենք անվտանգության պարամետրերի, տնտեսական որոշումների և համաձայնեցված դիրքորոշումների վերջնական մշակման վրա, որոնք պետք է հիմք հանդիսանան հետագա համաձայնությունների համար: Նպատակն է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հաջորդ եռակողմ հանդիպումը դարձնել հնարավորինս բովանդակալից»,-գրել է նա իր Telegram ալիքում:

Ումերովի խոսքով՝ քննարկումների զգալի մասը կենտրոնացած է եղել տնտեսության և Ուկրաինային երկարաժամկետ աջակցության վրա: Կողմերը մանրակրկիտ քննարկել են երկրի վերակառուցման վերաբերյալ փաստաթղթի նախագիծը:

Տեսանյութեր

Լրահոս