Հարավային Կորեան կշարունակի ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերը
Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը իր օգնականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ համագործակցության ձգտելու անհրաժեշտության մասին՝ ի հեճուկս Փհենյանի կողմից հնչող թշնամական հայտարարությունների:
«Ես հավատում եմ, որ Կորեական թերակղզում կարող է հաստատվել երկարատև խաղաղություն և կայունություն՝ մշտական հաղորդակցության, երկխոսությանը մասնակցելու և համագործակցության ուղղությամբ ջանքերի, ինչպես նաև վստահության և փոխըմբռնման աստիճանական ամրապնդման օգնությամբ», -ասել է նա։
Լի Չժե Մյոնը վստահություն է հայտնել, որ երկու երկրներն էլ պետք է ձգտեն խաղաղության՝ հրաժարվելով այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել առճակատման և պատերազմի։ Նա ընդգծել է, որ Սեուլը պետք է խորհի, թե արդյոք «անցյալում ԿԺԴՀ-ի նկատմամբ նվաստացման և սպառնալիքների գործողությունները» նպաստել են խաղաղությանը թերակղզում։
Ավելի վաղ Փհենյանում տեղի է ունեցել Կորեայի աշխատավորական կուսակցության իններորդ համագումարը, որտեղ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը վճռականորեն մերժել է Հարավային Կորեայի հետ ցանկացած երկխոսություն։



