Բաժիններ՝

Ֆինլանդիայում հայտնել են, որ ռուսական սառցահատները օգնում են Ֆիննական ծոցում գտնվող նավերին

Ֆինլանդիայի տրանսպորտային ենթակառուցվածքների գործակալության տվյալներով՝ ռուսական սառցահատները օգնում են Ֆիննական ծոցում սառույցի մեջ խրված բեռնատար նավերին։

«Դժվար սառցային պայմանները և ուժեղ քամիները հանգեցրել են նրան, որ մի քանի բեռնատար նավեր խրվել են սառույցի մեջ Ֆիննական ծոցի միջազգային ծովային գոտում և Ֆինլանդիայի տարածքային ջրերում: Ձմեռային նավագնացության ստանդարտ պրակտիկայի համաձայն՝ նավերը նաև օգնություն են ստանում ռուսական սառցահատների հետ միջազգային համագործակցության միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ֆիննական կողմի խնդրանքով ռուսական սառցահատը կարող է նաև օգնել բեռնատար նավին Ֆինլանդիայի տարածքային ջրերում։

Գործակալությունը ընդգծել է, որ նպատակն է ապահովել անվտանգ նավարկություն բոլոր պայմաններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս