Իրանը կարող է դադարեցնել ուրանի հարստացումը՝ ԱՄՆ-ի հետ վստահությունն ամրապնդելու համար. Al Jazeera
Իրանի նախկին ռազմավարական հարցերով փոխնախագահ Սասան Քարիմին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանն ունի «որոշակի լծակներ» ուրանի հարստացման հարցում, և որ Թեհրանն ու Վաշինգտոնն ընդհանուր դիրքորոշում ունեն Իրանի ոչ միջուկային կարգավիճակի վերաբերյալ։
«Իրանը կարող է առաջարկել որոշակի դադար բարձր մակարդակի ուրանի հարստացման հարցում՝ վստահությունն ամրապնդելու և հետագա քայլեր ձեռնարկելու համար։ Սակայնդ անվճար չէ, և դրա դիմաց Թեհրանը պետք է տարբեր զիջումներ ստանա, հատկապես պատժամիջոցների վերացման հարցում»,- ասել է նա։
Իրանի հրթիռային ծրագրերի վերաբերյալ Քարիմին ասել է, որ դա բացառվում է, հատկապես հաշվի առնելով ԱՄՆ-ի սպառազինությունների կուտակումը տարածաշրջանում։
«Ինչպես աշխարհի ցանկացած այլ նորմալ երկիր, [Իրանը] պետք է ունենա բավարար ավանդական ռազմական ռեսուրսներ՝ պատասխան հարված հասցնելու համար», – հավելել է նա։



