Ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները

Ժնևում չորսժամյա ընդմիջումից հետո վերսկսվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները.  ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է իրանական ISNA լրատվական գործակալությունը։

«Իրան-ԱՄՆ բանակցությունները, որոնք ընդմիջվել էին՝ պատվիրակությունների կողմից իրենց երկրների իշխանությունների հետ խորհրդակցությունների համար, վերսկսվել են», – նշել է լրատվամիջոցը։

Նշվում է, որ բանակցություններն ընթանում են Ժնևում՝ Օմանի արտաքին գործերի նախարարի նստավայրում։Բանակցություններում Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728