Ինչքան շատ են խոսում TRIPP-ի մասին, իմ ներսում տագնապն ավելանում է՝ Մեղրիի հետ կապված. Սերժ Սարգսյան

«Ես ասել եմ, որ ԹՐԻՓՓ-ի հետ կապված վերջնական պատկերացում չունեմ, բայց, ցավոք, որքան մանրամասներ են բացահայտվում, այնքան իմ ներսում ներքին տագնապն ավելանում է՝ Մեղրիի հետ կապված. Բա ԹՐԻՓՓ-ը որտեղո՞վ է գնում, հենց այդտեղով է գնում»,- դատարանի բակում 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ ասաց ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Մանրամասնելով,  նախագահը հավելեց՝ տագնապը կապված է հանգամանքի հետ, որ արդեն թվեր են հնչեցվել, որ այդ ճանապարհը պետք է 500 մետր լայնություն ունենա։

«Հաշվի առնելով Հայաստանի կառավարիչների գործելաոճը՝ կարող է 5 կմ էլ լինել, 10 կմ էլ, բա տագնապ չառաջանա՞։

Հաջորդն էլ այն է, որ ԱՄՆ փոխնախագահը Բաքու է գնում և ԹՐԻՓՓ-ի մասով պայմանագիր է ստորագրում, բա դա մեր տարածքը չէ՞, բա առանց մեզ, մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում։

Կարդացեք նաև

Այս բոլոր հարցերն ինձ շատ անհանգստացնում են»,- նշեց Սերժ Սարգսյանը։

168.am-ի հստակեցմանը՝ ի՞նչ կանի ընդդիմությունն այս հարցում, եթե լինի իշխանության, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Արդյո՞ք ես իրավունք ունեմ խոսելու ամբողջ ընդդիմության անունից։ Մենք շարունակելու ենք այնպես, ինչպես շարունակում ենք՝ անհաշտ պայքար նման երևույթների դեմ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս