Բաժիններ՝

«Թուրքիան ունի իրավունք պաշտպանելու ինքն իրեն և դատելու ձախողված ռազմական հեղաշրջման փորձի թիկունքում կանգնած մարդկանց». Յանս Ստոլտոնբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտոնբերգը նախազգուշացրել է Թուրքիային հուլիսի 15-­ի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում սկսված ձերբակալությունների, կալանավորումների ու աշխատանքի ազատումների հարցով: Այս մասին հայտնում է BBC-­ի թուրքական ծառայությունը:

Մալթայում ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների հավաքի ժամանակ Ստոլտենբերգն ասել է.

«Թուրքիան ունի իրավունք պաշտպանելու ինքն իրեն և դատելու ձախողված ռազմական հեղաշրջման փորձի թիկունքում կանգնած մարդկանց: Սակայն այս ամենը պետք է
արվի` հարգանք ցուցաբերելով օրենքի գերակայության նկատմամբ»:

Նա ընդգծել է, որ կարևորում է այդ արժեքները և խնդրի առնչությամբ խոսել է Թուրքիայի ղեկավարության հետ:

Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15­-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում ձերբակալվել է շուրջ 47 հազար մարդ: Հարյուր հազարավորներն ազատվել են աշխատանքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս