Բաժիններ՝

Թիլերսոնը ՄԱԿ­-ի ԱԽ-­ի նիստում արծարծելու է ԿԺԴՀ-­ի դեմ նոր միջոցների ձեռնարկման հարցը

ԱՄՆ-­ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պլանավորում է ՄԱԿ­-ի Անվտանգության խորհրդի նիստում արծարծել ԿԺԴՀ-­ի նկատմամբ «հետագա զգալի միջոցների» ձեռնարկման անհրաժեշտության հարցը այդ երկրի կողմից միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռների մշակումը շարունակելու դեպքում:

Այս մասին ՏԱՍՍ­-ին հայտարարել է Մացյալ Նահանգների վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Անվտանգության խորհրդի՝ ապրիլի 28­-ին նշանակված նախարարական նիստը:

«Պետքարտուղաը կօգտագործի այդ հնարավորությունը, որպեսզի ամրապնդի մեր ընդհանուր պարտավորությունը, որը հետագա զգալի միջոցների ձեռնարկումն է ԿԺԴՀ-­ի դեմ, եթե նա շարունակի խախտել իր միջազգային պարտավորությունները»,­-ասել է գործակալության զրուցակիցը:

Անվտանգության խորհրդի նիստին սպասվում է ՄԱԿ­-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի, ինչպես նաեւ մի շարք երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Ղազախստանի, Չինաստանի, Սենեգալի, Եթովպիայի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների մասնակցությունը: Հանդիպմանը Ռուսաստանը կներկայացնի արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս