Bloomberg-ին հայտնի է դարձել աշխատակիցների հաստիքակազմը կրճատելու Պետդեպի պլանների մասին
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը պլանավորում է 9 տոկոսով կրճատել աշխատակիցների հաստիքակազմը: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ:
Գործակալության տվյալներով՝ պլանավորվում է կրճատել 2,3 հազար ամերիկացի դիվանագետների եւ ծառայողների ամբողջ աշխարհում: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այս կերպ մտադիր է պակասեցնել գերատեսչության ծախսերը:
Նշվում է, որ կրճատման գործընթացը կարող է տեւել ավելի քան երկու տարի: Օգնություն ցուցաբերելու եւ բյուջեի կրճատման վերահսկողության համար վարձել են Lockheed Martin ընկերության նախկին աշխատակից եւ Կոնգրեսում քաղաքական խորհրդական Ուիլյամ
Ինգլիին: Աղբյուրներից մեկի խոսքով՝ երբ Թիլերսոնն զբաղեցրեց իր պաշտոնը, ցնցվել էր այն բանից, թե որքան միջոցներ է Պետդեպը ծախսում արտասահմանում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ապրուստի եւ կրթության վրա:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրել է 2018 թվականի բյուջեի նախագիծը, որում նախատեսվում է Պետդեպարտամենտի ծախսերի կրճատում 28 տոկոսով՝ պաշտպանության նախարարության ծախսերի միաժամանակյա 10 տոկոս ավելացմամբ հանդերձ, հաղորդել թ ՌԻԱ Նովոստին: