Բաժիններ՝

«ԻՊ-­ի վախճանը մոտ է». Թրամփ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը պետք է ավարտվի ոչ թե պարզապես նրա պարտությամբ, այլ ստորացուցիչ պարտությամբ: Այս հայտարարությունն արել է ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 27­-ին Reuters գործակալությանը տված հարցազրույցում:

«Ես պետք է ասեմ, որ ԻՊ-­ի վախճանը մոտ է, եւ այն պետք է ստորացուցիչ լինի»,­-ընդգծել է պետության ղեկավարը:

Թրամփը չի բացահայտել, թե հատկապես ինչ կերպ է ինքը պլանավորում հաղթական ավարտի հասցնել պայքարը ԻՊ­-ի դեմ: «Նրանց (ահաբեկիչների) վախճանը մոտ է: Այլապես ծանր է լինելու», ­-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930