 
                        Լոնդոնում չորս մարդ է ձերբակալվել հակաահաբեկչական գործողության ընթացքում
 
                                    Չորս մարդ է ձերբակալվել Լոնդոնի Ուիլեսդենի շրջանում անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում, եւս մեկ կասկածյալ կին վիրավորվել է: Այդ մասին հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը:
Նշվում է, որ գործողությունն իրականացվել է ահաբեկչության հակազդմանն ուղղված հետաքննության շրջանակներում: Իրավապահ մարմինների տվյալներով՝ գործողության ընթացքում ոստիկանության աշխատակիցները վիրավորել են կասկածյալներից մեկին՝ մի կնոջ, նա հոսպիտալացված է եւ չի կարող ձերբակալվել իր վիճակի պատճառով:
Բոլոր չորսն էլ ձերբակալվել են ահաբեկչական գրոհների կատարման, նախապատրաստման եւ հրահրման կասկածանքով, նշված է ոստիկանության հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        