Բաժիններ՝

ԵԽԽՎ­-ի բյուրոն անվստահություն հայտնեց նախագահ Պեդրո Ագրամունտին

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն քվեարկել է կազմակերպության գործող նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին, ինչի մասին ասված է կազմակերպության՝ ապրիլի 28-­ին տարածված պաշտոնական հայտարարության մեջ:

«ԵԽԽՎ­-ի բյուրոն Ստրասբուրգում ապրիլի 28-­ին կայացած հանդիպմանը որոշում է ընդունել Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնել Վեհաժողովի նախագահի պաշտոնում»,­-նշվում է փաստաթղթի տեքստում:

Ավելի վաղ Ստրասբուրգում Եվրախորհրդի կենտրոնակայանի աղբյուրը ՏԱՍՍ­-ին հայտնել է, որ ԵԽԽՎ-­ի բյուրոն աշխատանք է սկսել Է Պեդրո Ագրամունտի նկատմամբ իմպիչմենտի ընթացակարգի վրա:

«Գործընթացն սկսված է: Մոտ ժամանակներս սպասվում է Ագրամունտի ելույթը»,­-ասել է նա: ՏԱՍՍ­-ի մեկ այլ զրուցակից նշել է, որ «որեւիցե եզրակացություն անելը վաղաժամ է, քանի որ Վեհաժողովի նստաշրջանը դեռեւս չի ավարտվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս