ԱՄՆ-ի կոչը` Թուրքիային
Միացյալ Նահանգներն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի կառավարությանը Սիրիայում չհամաձայնեցված գործողություններ իրականացնելու համար, որը վտանգել է այնտեղ գտնվող ամերիկացի զինվորների կյանքը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մարկ Թոները:
«Ամենաբարձ մակարդակով Թուրքիայի կառավարությանը հստակ հայտնել ենք մեր խորը մտահոգությունը նախօրեին նրանց գործողությունների առնչությամբ: Դրանք ոչ միայն ամբողջովին չհամաձայնեցված էին կամ համաձայնեցված չէին կոալցիայի ներսում, այլև
վտանգել էին այդ տարածներում առաքելություն իրականացնող ԱՄՆ զինվորներին կյանքը»,-նշել է Թոները:
Փոխխոսնակն ընդգծել է, որ իրենք հասկանում են Սիրիայի քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG) հետ կապված թուրքական կողմի մտահոգությունները, թեպետ համաձայն չեն դրանց հետ:
«Սակայն մենք հստակ հասկացրել ենք նրանց, որ նրանք պետք է ամբողջովին
կոորդինացնեն իրենց գործողությունները մեր և կոալիցիայի մյուս անդամների հետ», ասել է նա: Թոները հայտնել է նաև, որ Միացյալ Նահանգները շարունակելու է իր մտահոգությունը հայտնել Թուրքիայում ժողովրդավարության որակի վերաբերյալ։