«Թուրքիան կազմված չէ միայն Էրդողանից և կառավարությունից». Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անընդունելի է համարում Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի միջև գոյություն ունեցող մաքսային միության վերաբերյալ պայմանագիրը:

«Թուրքիայի հետ ամեն դեպքում մաքսային միության վերաբերյալ պայմանագիրն այժմ ոչ կընդլայնենք և ոչ էլ կթարմացնենք: Իսկ խորացման վերաբերյալ խոսք լինել չի կարող»,- ըստ թուրքական «Haber7» լրատվամիջոցի՝ ասել է Գերմանիայի կանցլերը:

Նա նշել է, որ թուրք-գերմանական հարաբերություններն այժմ դժվար շրջան են ապրում, այդ պատճառով  որոշ միջոցառումներ իրականացնելը դժվարացել է:

Բացի այդ, այժմ Թուրքիային ցուցաբերվող օգնությունը եվրաանդամակցության հարցում շատ ցածր մակարդակի վրա է գտնվում: Ըստ նրա՝ առաջնահերթ պետք է ընդլայնել թուրք-գերմանական երկխոսությունը:

«Թուրքիան կազմված չէ միայն Էրդողանից և կառավարությունից: Ժողովրդի համարյա 50 տոկոսը սահմանադրական հանրաքվեին ասել է «ոչ»: Նրանք մեզնից  ակնկալիք ունեն: Մեզ հետ երկխոսել ցանկացող 50-ին տոկոսին սխալ ազդակներ չպետք է փոխանցենք»,-հավելել է Մերկելը:

Տեսանյութեր

Լրահոս