Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահը պատրաստ է հատուկ պատվիրակ ուղարկել ԿԺԴՀ

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ պատրաստ է հատուկ պատվիրակ ուղարկել ԿԺԴՀ, եթե նա դադարեցնի սադրանքները: Այդ մասին օգոստոսի 17-ին հայտնել է Associated Press գործակալությունը: Մուն Չժե Ինը պատրաստ է ընդառաջել Հյուսիսային Կորեայի իշխանություններին, եթե նրանք դադարեցնեն ռազմական փորձարկումները:

Հայտարարությունը հնչել է Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզում գտնվող ամերիկյան ռազակայանի ուղղությամբ բալիստիկ հրթիռ արձակելու ԿԺԴՀ-ի սպառնալիքների ֆոնին: Հրթիռների և միջուկային լիցքերի կանոնավոր փորձարկումներին ի պատասխան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել ԿԺԴՀ-ի դեմ:

Ավելի վաղ Կորեայի Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Կորեական թերակղզում որեւիցե ռազմակական գործողություն չի կարող տեղի ունենալ առանց Սեուլի համաձայնության: «Սեուլն ամեն գնով ձգտում է կանխել պատերազմը: Կորեական թերակղզում ռազմական գործողություններ չեն սկսվի առանց Կորեայի Հանրապետության համաձայնության»,- ասել է պետության ղեկավարը:

Նրա համոզմամբ՝ ԿԺԴՀ-ի հրթիռային ու միջուկային խնդիրն ամեն պարագայում անհրաժեշտ Է լուծել խաղաղ ճանապարհով: «Այլևս ոչ մի պատերազմ չպետք է լինի Կորեական թերակղզում: Հյուսիսկորեական միջուկային հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, անկախ այն բանից՝ ինչ անկումների ու վերելքների ենք մենք բախվում»,- ասել է նա:

Նախագահը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը պատասխանատու և հանգիստ մոտեցում կդրսեւորի իրադրության կարգավորմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս