
Էր Ռիադը բացում է սահմանը կատարցի ուխտավորների համար և անվճար կընդունի նրանց

Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են կայացրել կատարցի ուխտագնացներին թույլատրել հատել սահմանը և Մեքքայում մասնակցել հաջին: Այդ մասին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Այս որոշումն, ինչպես հետևում է Սաուդյան Արաբիայի նորությունների գործակալության հաղորդագրությունից, ընդունել է երկրի թագաժառանգ արքայազն Մոհամադ բին Սալմանը՝ Դոհայի դեսպանորդի հետ կայացած կոնսուլտացիաներից հետո: Դեռ ավելին, արքայազնը կարգադրել է Դոհա ուղարկել իր ինքնաթիռը, որպեսզի իր հաշվին կատարցի ուխտագնացներին հասցնեն Մեքքա:
Սա Կատարի ներկայացուցիչների համար սահմանի բացման առաջին դեպքն է Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եմենի և Եգիպտոսի կողմից Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների և առևտրական կապերի խզման հայտարարումից ի վեր այն բանից հետո, երբ նրանք Դոհային մեղադրեցին ահաբեկչական խմբավորումներին աջակցելու և այլ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ, նշում են դիտորդները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: