
Կենտրոնական Չինաստանում ավելի քան 750 հազար մարդ է տուժել տեղատարափ անձրևներից

Վերջին մեկ շաբաթում Չինաստանի Հունան կենտրոնական նահանգի ավելի քան 750 հազար բնակիչներ են տուժել տեղատարափ անձրևների հետևանքով: Օգոստոսի 17-ին այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով փրկարար և տարերային աղետների հետևանքների վերացման տեղական ծառայությունները։
Այս պահի դրությամբ իշխանությունները կատարել են ավելի քան 88,5 հազար մարդու տարահանում: Փրկարարներն օգնություն են ցույց տալիս բնակչությանը. հորդառատ անձրեւների պատճառով սկսված հեղեղումը քանդել է ավելի քան 1,1 հազար կառույցներ, այդ թվում՝ բնակելի տներ՝ խլելով չորս մարդու կյանք:
Տուժած շրջաններում ջրի մակարդակը բարձրացել է մինչև տագնապալի նշագիծ: Դրա հետեւանքով քանդվել են կամուրջներ, ավտոմայրուղիներ, ենթակառուցվածքի շատ օբյեկտներ: Չինաստանի օդերևութաբանական ծառայությունները նախազգուշացնում են, որ հորդ անձրեւները կշարունակեն տեղալ նաև հանգստյան օրերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: