Դե Միստուրան հուսով է, որ Ժնևում միջսիրիական բանակցությունների նոր փուլը կկայանա սեպտեմբերին
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հույս ունի Ժնեւում միջսիրիական բանակցությունների նոր փուլն անցկացնել սեպտեմբերի առաջին կեսին, իսկ ըստ էության քննարկումները կսկսվեն հոկտեմբերին։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն օգոստոսի վերջին բրիֆինգ կպահանջի ինձնից: Եվ ես պարտավոր կլինեմ հաշվետություն ներկայացնել տեխնիկական բանակցությունների վերաբերյալ եւ պատմել նոր փուլի մասին: Նոր փուլը պլանավորվում է անցկացնել Ժնեւում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից առաջ (նստաշրջանը բացվելու է սեպտեմբերի 12-ին): Բայց, հավանաբար, մենք քիչ ժամանակ կունենանք Աստանայից հետո, այնպես որ կփորձենք ուշադրությունը կենտրոնացնել ռեալ բանակցությունների ծրագրի վրա, որոնք կկայանան հոկտեմբերին»,- ասել է նա:
Դե Միստուրանն հույս է հայտնել, որ Աստանայում Սիրիայի շուրջ բանակցությունները, ինչպես որ պլանավորված է, կկայանան սեպտեմբերի սկզբին: Նրա խոսքով՝ այդ քննարկումները «զգալի առաջընթացի են բերել»:
ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդը նշել է, որ, «ինչպես ինքն է լսել», հոկտեմբերին էր Ռիադում պետք է կայանա սիրիական ընդդիմության կարեւոր հանդիպումը, որը կարող է բերել միասնական ընդդիմադիր հարթակի ստեղծման Ժնեում միջսիրիական բանակցություններին մասնակցելու համար:
Դե Միստուրան հավելել է, թե ակնկալում է Ռուսաստանի ազդեցությունը Դամասկոսի վրա, որպեսզի կառավարության պատվիրակությունը Ժնև ժամանի ուղղակի բանակցություններ սկսելու մտադրությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: