Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման արդյունավետ եղանակ են գտել
Ամերիկացի գիտնականները գտել են քաղցեղի վաղ ախտորոշման արդյունավետ մեթոդ: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Science Translational Medicine հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդում է The Telegraph-ը։
Մեթոդը ենթադրում է արյան առք և թույլ է տալիս ուռուցքի հետ կապված ԴՆԹ-ի ոչ մեծ բաժնով դիտարկել հաստ աղու չարորակ նորագոյացության, կաթնագեղձի, թոքի և ձվարանի քաղցկեղի զարգացման սկիզբը: Ախտորոշումը հիմնած է ԴՆԹ-ում մուտացիաների տեսակավորման վրա, որոնց պատճառներն ուռուցքաբնական գործոններն են:
Նոր տեխնոլոգիան գիտնականները փորձարկել են վաղ փուլի քաղցկեղով 138 հիվանդների վրա, որի ախտորոշումը այդ փուլում դժվարացած է: Ուռուցքային հիվանդությունները նոր մեթոդով որոշվել են 86 հիվանդների մոտ: Նաև մասնագետներն ստուգել են 44 առողջ մարդկանց, որոնց մոտ քաղցկեղի թեստերի արդյունքները եղել են բացասական:
Հետագայում գիտնականները պլանավորում են թեստային համակարգի փորձարկումներ կատարել ավելի մեծ թվով հիվանդների վրա: