![](/banners/BeFunky-design.jpg)
Նիդեռլանդներում դանակով զինված տղամարդը պատանդ է վերցրել ռադիոկայանի աշխատակցուհուն
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/902118.jpg)
Նիդեռլանդներում դանակով զինված մի տղամարդ օգոստոսի 17-ին Հիլվերսյումե քաղաքի մեդիապարկի տարածքում պատանդ է վերցրել երկրի Ազգային հանրային ռադիոկայանի աշխատակցուհուն։
Հարձակվողն ու պատանդը գտնվում են այն շենքում, որտեղ տեղավորված են ստուդիաները: Պատահարի վայրը շրջապատված է: Ոստիկանությունը պարզում է տղամարդու գործողությունների դրդապատճառները:
Տեղական NOS հեռուստաալիքի տվյալներով՝ նա ներխուժել է շենք՝ մինչ այդ սպառնալով մի քանի մարդկանց, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: