Թրամփի խորհրդականը պատմել է, թե ում դեմ է մարտնչում նախագահի վարչակազմում
Սպիտակ տան գլխավոր քաղաքական ստրատեգ Սթիվեն Բենոնը մտադիր է «ճուռակներին» ներգրավել ԱՄՆ-ի վարչակազմում, մասնավորապես, Պետդեպարտամենտում աշխատելու համար: Իր պլանների մասին նա պատմել է օգոստոսի 16-ին American Prospect-ում հրապարակված հարցազրույցում։
«Ես փոխում եմ մարդկանց արևելաասիական թևում: Կբերեմ «ճուռակների»: Ես հանում եմ (Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի գործերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար) Սյուզան Թոռնթոնին Պետդեպարտամենտից»,- ասել է նա:
Սպիտակ տան իրադրությունը Բենոնն ամենօրյա ճակտամարտ է որակել: «Դա կռիվ է, որին ես այստեղ մասնակցում եմ ամեն օր: Մենք դեռևս պայքարում ենք: Կա շահապաշտպանում ֆինանսների նախարարության (Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն) Գերի Քոանի և Goldman Sachs ներդրումային բանկի կողմից»,- նշել է Բենոնը:
«Մենք պետք է անենք դա: Նախագահ (Դոնալդ Թրամփի) բազային դիրքորոշումն այն է, որ դա արվի, բայց աշխատակազմը խելքը թռնցնում է»,- արձանագրել է պաշտոնյան:
Ավելի վաղ Թրամփն ինքը Բենոնին համարել է իր բարեկամը: «Տեսնենք՝ հետո ինչ կլինի Բենոնի հետ»,- հավելել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե վստահում է արդյոք իր գլխավոր ստրատեգին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: