
Մեծ Բրիտանիան եվրոպացիների համար կպահպանի անայցագիր ռեժիմը ԵՄ-ից դուրս գալուց հետո. Guardian

Եվրամիության (ԵՄ) երկրների քաղաքացիները կկարողանան Brexit-ից հետո առանց այցագրերի այցելել Մեծ Բրիտանիա, բայց աշխատանք ստանալու իրավունքի համար նրանց կպահանջվի միգրացիոն իշխանությունների թույլտվությունը: Օգոստոսի 17-ին այս մասին հայտնել է The Guardian թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ։
Անայցագիր ռեժիմը չի նշանակում, թե ԵՄ-ի քաղաքացիները կստանան անորոշ ժամկետով Միացյալ Թագավորությունում մնալու ավտոմատ իրավունք: Եթե նրանք ցանկանան աշխատել Մեծ Բրիտանիայում, ապա ստիպված կլինեն կատարել նոր միգրացիոն սահմանափակումների պայմանները, նշել է հրատարակությունը: Ըստ որում կառավարությունում ցանկանում են հետագայում էլ ընկերություններին թույլատրել որակյալ աշխատողների վարձել ԵՄ-ից:
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետն այս տարի կներկայացնի ներգաղթի պլան, որը կներառի կառավարության այն առաջարկությունները, որոնք ընկած են ներգաղթի վերահսկողության նոր համակարգի հիմքում: The Guardian-ի աղբյուրները ժխտել են այն պնդումները, թե Brexit-ից հետո Լոնդոնը զբաղվածության որոշակի հատվածներում Եվրոպայի երկրների քաղաքացիների աշխատանքի համար թույլտվություններ տալու բաժնեմասեր կսահմանի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: